ՄԻՊ-ը մտահոգված է Ստյոպա Սաֆարյանի քրոջ նկատմամբ հնչեցված սպառնալիքների կապակցությամբ. armtimes.com
Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանը զրուցել է փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ եւ մտահոգություն հայտնել նրա նկատմամբ հնչեցված հայհոյանքների եւ սպառնալիքների կապակցությամբ: Օմբուդսմենի տեղակալը armtimes.com-ի հետ զրույցում ասել է.
«Բոլորս շատ մտահոգված ենք տեղի ունեցածով, ես խոսեցի նաեւ տիկին Սաֆարյանի հետ եւ ասացի, որ մենք նույնպես անհանգստացած ենք եւ բնականաբար ուշադրության կենտրոնում կպահենք դեպքը, ինչպես նաեւ տեղեկացրի, որ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակներում պատասրատակամ ենք աջակցել եւ օգնել ամեն ինչով: Որպեսզի պարզ լինի՝ սպառնալիք հնչեցրած անձի կողմից հանցագործություն պարունակող արարք կա, թե ոչ՝ պետք է քննություն իրականացվի:
Մենք կսպասենք, կտեսնենք՝ ինչ կլինի»,-կայքի հետ զրույցում եզրափակել է Արմեն Գրիգորյանը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: