Իրանի‬ ‪միջուկային‬ ծրագրի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն. ԱԳՆ-ի արձագանքը

ԱԳ նախարար Էդվարդ ‪Նալբանդյանի‬ հայտարարությունը՝ ‪‎Իրանի‬ ‪միջուկային‬ ծրագրի շուրջ ձեռք բերված շրջանակային համաձայնության կապակցությամբ.

«Հայաստանը ողջունում է Իրանի և միջազգային միջնորդների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Եվրոպական միության երկարատև կառուցողական ջանքերի արդյունքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված շրջանակային պայմանավորվածությունը, ինչը հնարավորություն է ընձեռում հասնել համապարփակ կարգավորման:

Դա կնպաստի տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդմանը։ Իրանի միջուկային խնդրի հանգուցալուծման գործընթացում այս լուրջ առաջընթացը վկայում է, որ անգամ ամենաբարդ խնդիրները հնարավոր է կարգավորել բանակցությունների միջոցով»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930