Բաժիններ՝

Հրդեհ՝ «Ոսկե աքաղաղ» թոնրատան տանիքում

Ապրիլի 2-ին, ժամը 03.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սեբաստիա փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սեբաստիա փողոցում գտնվող «Ոսկե աքաղաղ» թոնրատանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.02-ին, մարվել՝ 04.17-ին: Այրվել է թոնրատան տանիքը` 100 քմ, կից պահեստային հատվածը (փայտե շինություն)` 30 քմ և Ս. Կ.-ին պատկանող տան օժանդակ շինության տանիքը` 10 քմ:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս