ԵՄ-Ուկրաինա գագաթաժողովը կանցկացվի ապրիլի 27-ին
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ, ով հաստատել է, որ ԵՄ-Ուկրաինա գագաթաժողովը կանցկացվի ապրիլի 27-ին:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը: Հեռախոսազրույցի ժամանակ Յունկերը հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով հարկադրված է հետաձգել իր այցը Կիև, որը պլանավորված էր մարտի 30-ին:
Զրուցակիցները պայմանավորվել են դիվանագիտական խողովակներով հստակեցնել Յունկերի ուկրաինական այցի նոր ժամկետը: Պորոշենկոն ու Յունկերը քննարկել են նաև Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի օրակարգին առնչվող հարցեր: