ԱՄՆ Սենատն ընդունած բանաձևում Օբամային կոչ է արել արագացնել մահաբեր զենքի մատակարարումն Ուկրաինային
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատը միաձայն բանաձև (S. Res. 72) է ընդունել, որում նախագահ Բարաք Օբամային կոչ է արել արագացնել Ուկրաինային մահաբեր զենքի տրամադրումը: Այս մասին նշված է սենատոր Ռոն Ջոնսոնի կայքում.
«Սենատոր Ռոն Ջոնսոնի կայքում նախագահին կոչ է արվում արագացնել Ուկրաինային պաշտպանական մահաբեր զենքի հատկացումն ու դատապարտել Մարիուպոլում խաղաղ քաղաքացիների վրա ռուսաստանցի զինյալների հարձակումները:
Բացարձակապես անհրաժեշտ է, որ նախագահ Օբաման առաջանահերթ դարձնի ու արագացնի Ուկրաինային պաշտպանական մահաբեր զենք հատկացնելը՝ կապված հունվարին Մարիուպոլի խաղաղ բնակչության շրջանում իրականացված ահաբեկչությունների հետ»:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վստահ է, որ ԵՄ-ը, ԱՄՆ-ն ու մյուս երկրները ռուսական ագրեսիայի էսկալացման դեպքում Ուկրաինային անհապաղ կհատկացնեն մահաբեր զենք: Օբաման իր հերթին կարծում է, որ ներկա փուլում Ուկրաինային ամերիկյան մահաբեր զենք հատկացնելը կարող է սրել հակամարտությունը: