
Ուկրաինական բանակը մայրցամաքի հինգ ուժեղագույն բանակներից մեկն է. Պորոշենկո

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ ուկրաինական բանակը մայրցամաքի հինգ ուժեղագույն բանակներից մեկն է: Պորոշենկոն այս մասին հայտարարել է Պաշտպանության ազգային ակադեմիայում ունեցած ելույթի ժամանակ.
«Կարող եմ ասել, որ այսօր մեր բանակը հաստատապես մտնում է մայրցամաքի հինգ ուժեղագույն բանակների մեջ: Վերջին մեկ տարում Ուկրաինայի զինված ուժերը զգալիորեն մեծացրել են իրենց պոտենցիալը»:
Սրանից առաջ Ուկրաինայի դատախազությունն ընդգծել էր, որ Ուկրաինայի զինված ուժերում աճում են ոչ մարտական կորուստները՝ կապված կարգապահության անկման հետ: Մասնավորապես, այս տարի դրանք (ոչ մարտական կորուստները) աճել են 50 անգամ: