Ռուսաստանը խախտում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը. Կերեսելիձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Ցխինվալի շրջանի դե-ֆակտո իշխանությունների միջև ստորագրված «դաշնակցության ու ինտեգրման մասին» պայմանագիրը խախտում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն. «Այդ պայմանագրի ստորագրումը Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլ է, ինչպես և Աբխազիայի պարագայում էր: Այն հանդիսանում է օկուպացված Ցխինվալի շրջանի փաստացի բռնակցում»:

Կերեսելիձեն միջազգային հանրությանը կոչ է արել անհրաժեշտ ձևով արձագանքել Ռուսաստանի այդօրինակ գործողություններին: Ռուսաստանը Հարավային Օսիայի հետ այդ պայմանագիրը ստորագրել է ընթացիկ տարվա մարտի 18-ին, իսկ Աբխազիայի հետ՝ 2014 թվականի դեկտեմբերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031