Բաժիններ՝

Արթուր Գևորգյան. Դեռ վաղ է խոսել Բաքու մեկնելու մասին

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե դեռևս վաղ է խոսել Բաքու մեկնելու մասին: «Ես առաջիններից եմ, ով պատրաստակամություն է հայտնել մեկնել Բաքու, սակայն իրադարձությունների այսպիսի զարգացման դեպքում հնարավոր է, որ մենք հրաժարվենք Խաղերին մասնակցելուց: Դեռ ժամանակ կա որոշում կայացնելու կամ որոշումից հրաժարվելու համար: Ադրբեջանն ունի ոչ մարզական գործելաոճ: Վերջին տվյալների համաձայն՝ Բաքվում Խաղերի կրակը պատրաստվում է գեներալի համազգեստով վառել Ռամիլ Սաֆարովը: Այդ դեպքում Հայաստանի հավաքականը չի մասնակցի, իսկ եթե նրանք փոխեն իրենց մոտեցումները և դրանք լինեն զուտ մարզական, մենք կմեկնենք Բաքու և հաղթանակներ կունենանք այնտեղ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս