Բաժիններ՝

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքն առաջին անգամ կործանել է ԻՊ-ի անօդաչու թռչող սարքը

The Daily Beast-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի ուժերը հայտարարել են, որ առաջին անգամ վայր են գցել «Իսլամական պետություն» արմատական խմբավորման անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ): Այս մասին հայտնել է դաշինքի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ զինյալների ԱԹՍ-ը վայր է գցվել Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքի մոտ, ավիահարվածի օգնությամբ ոչնչացվել է ոչ միայն ԻՊ-ի հեռակառավարվող ԱԹՍ-ն ու ավտոմեքենան, որից իրականացվել է դրա ղեկավարումը: Պենտագոնը հայտարարել է, որ ներկա դրությամբ ԻՊ-ի ԱԹՍ-ը չեն ներկայացնում լուրջ վտանգ:

Սակայն փորձագետները կարծում են, որ ԻՊ-ի կողմից ԱԹՍ-երը մահացու զենքի վերածելը միայն ժամանակի հարց է: Իրաքում ներկայումս մարտեր են ընթանում Տիկրիտ քաղաքի մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս