ՀՀ արտաքին պարտքն ավելացավ կես միլիարդ դոլարով. ՀՀ-ն տեղաբաշխեց եվրոբոնդերը
Հայաստանը երեկ կատարեց եվրոպարտատոմսերի (եվրոբոնդերի) երկրորդ տեղաբաշխումը։ Ինչպես տեղեկացնում է «Ռոյթերզ»-ը, տեղաբաշխման ծավալը 500 միլիոն դոլար է, թեպետ պահանջարկը կազմել է շուրջ 1 միլիարդ դոլար։ Պարտատոմսերի մարման ժամկետը 10 տարի է, տեղաբաշխումը՝ 7.5%։
Նշենք, որ օրերս The Wall Street Journal-ն էր գրել, որ տեղաբաշխվելու է 500 միլիոն դոլարի եվրոբոնդ։
Թեպետ մի շարք փորձագետներ համարում են, որ 7.5%-ով 10 տարով պարտք վերցնելը լավ ցուցանիշ է, սա ամենաթանկ արտաքին վարկն է, որը Հայաստանը երբևէ ներգրավել է։ Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին անգամ 700 միլիոն դոլար ծավալով եվրոբոնդեր էր տեղաբաշխել 2013 թվականի սեպտեմբերին։ Մարման ժամկետը 7 տարի էր, եկամտաբերությունը՝ 6%։