Բաժիններ՝

Պուտինն այսօր Աստանայում կհանդիպի Նազարբաևի ու Լուկաշենկոյի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահՎլադիմիր Պուտինն այսօր Աստանայում հանդիպելու է Ղազախստանի ու Բելառուսի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:

Հանդիպման ժամանակ նախագահները մտադիր են քննարկել երեք երկրերի առևտրային-տնտեսական համագործակցության ներկայիս վիճակն ու զարգացման հեռանկարները, եվրասիական ինտեգրացիոն գործընթացները՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության վրա ժամանակակից միտումների ազդեցությունը:

Բացի այդ, նրանք քննարկելու են միջազգային նշանակության այժմեական հարցեր և առաջին հերթին Ուկրաինայում տիրող իրավիճակը: Պլանավորված է, որ Աստանայում Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Նազարբաևի ու Լուկաշենկոյի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031