Նեթանյահուն հայտարարել է, որ ցանկանում է ճանաչել Պաղեստինը
Ամերիկյան MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ցանկանում է ճանաչել Պաղեստինը (մինչ այս Նեթանյահուն դեմ է հանդես եկել դրան):
Նա ընդգծել է, որ հանդես է գալիս պաղեստինյան պետության ճանաչման ճանապարհով իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորման օգտին:
Նեթանյահուի խոսքերով՝ Հորդանան գետի Արևմտյան ափի պաղեստինյան իշխանությունները պետք է հրաժարվեն ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրից ու մասնակցեն Իսրայելի հետ անկեղծ բանակցություններին: Իսրայելի վարչապետը կարծում է, որ պաղեստինյան պետությունը պետք է լինի ապառազմականացված: