Բաժիններ՝

Եգիպտոսն օտարազգիների համար մտցնում է պարտադիր մուտքի վիզա

Al Ahram թերթի փոխանցմամբ՝ Եգիպտոսի ԱԳՆ-ը հայտնել է, որ 2015 թվականի մայիսի 15-ից օտարազգիներից կպահանջվի մուտքի վիզա: Այն հնարավոր չի լինի ստանալ օդանավակայանում: Ենթադրվում է, որ այս նորարարությունը կառնչվի միայն անհատական ճանապարհորդների վրա, և որ այն չի տարածվի զբոսաշրջային խմբերի վրա:

Եգիպտոսի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Բադր Աբդել Աթին հայտարարել է. «Դա պետական ինքնիշխանության ակտ է: Յուրաքանչյուր պետություն իրավասու է պաշտպանել իր սահմանները»: Վիզաներն անհրաժեշտ է ստանալ նախապես՝ արտերկրում Եգիպտոսի դիվանագիտական ներկայացուցչության միջոցով:

Նման որոշում արդեն իսկ կայացվել է 2011 թվականի սեպտեմբերին: Հասարակական բողոքի ակցիաների պատճառով այն տևեց միայն երեք օր: Տնտեսագետները վստահեցրել են, որ այդ քայլը մեծ հարված կհանդիսանա Եգիպտոսի զբոսաշրջային ինդուստրիայի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս