ԱՄՆ-ի պետպարտքը հասել է 18.1 տրիլիոն դոլարի

CBS News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը նորից հասել է պետպարտքի առավելագույն սահմանին: Այն կազմում է 18.1 տրիլիոն դոլար: Նախորդ շաբաթ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեկ Լյուն նամակ է հղել կոնգրեսին՝ խնդրելով բարձրացնել պարտքի հնարավոր նշաձողը:

Նա ընդգծել է, որ ֆինանսների նախարարությունը պատրաստ է ձեռնարկել արտակարգ միջոցներ, որպեսզի հնարավորություն ունենա կատարելու իր ֆինանսական պարտավորությունները:

Լյուն հայտարարել է, որ պետպարտքի սահմանի մեծացումը չի նշանակում հավելյալ ծախսերի հնարավորություն, և որ նշաձողի բարձրացումը միայն կծածկի արդեն իսկ կատարված ծախսերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031