Բաժիններ՝

Պուտինն ու Աթամբաևը քննարկել են ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության հարցը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Ռուսաստանի ու Ղրղզստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ալմազբեկ Աթամբաևի հանդիպումը: Ռուսական ԶԼՄ-ները մեկնաբանելով Աթամբաևի հետ հանդիպումը՝ հայտնում են, որ Վլադիմիր Պուտինը վերջին 10 օրում առաջին անգամ հայտնվեց հանրության առջև:

Նախագահները երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել են ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության հարցը: Պուտինի խոսքերով՝ անհրաժեշտ է ուսումնասիրել ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության գործընթացում տիրող իրավիճակն ու արագացնել բոլոր հարցերի լուծումը, որոնք կծագեն այդ գործընթացի ընթացքում:

Պուտինն ընդգծել է, որ վերջնական նպատակն այն է, որ Ղրղզստանի տնտեսությունը հարմարեցվի Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի տնտեսություններին: Մարտի սկզբին Պուտինը կարգադրել էր ստորագրել ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին արձանագրությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս