Բաժիններ՝

Պուտինը պետք է հասկանա, թե ով է ինքը. Մաքքեյն

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ, հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ կարող է զսպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին.

«Պուտինին կանգնեցնելու եղանակը Ռոնալդ Ռեյգանի հին արտահայտությունն է՝ «Խաղաղություն ուժի միջոցով»: Մենք ցուցադրում ենք մեր ուժը, մենք Ուկրաինային օգնում ենք պաշտպանել իրեն, մենք ՆԱՏՕ-ի ուժերը շարժում ենք դեպի այն երկրներ, որոնք գտնվում են (Ուկրաինայի) մոտակայքում՝ Լեհաստան, Ռումինիա, Բուլղարիա և այլն:

Եվա ահա այստեղ մենք Վլադիմիր Պուտինին շատ հստակ հասկացնել ենք տալիս այն գինը, որը նա կվճարի ագրեսիայի համար, որը վեր կլինի այն նպատակներից, որոնք նա դրել է իր առջև: Պուտինը պետք է հասկանա, թե ով է ինքը:

Նա ՊԱԿ-ի հին աշխատակից է, ով իր իսկ խոսքերով ցանկանում է վերականգնել ռուսական կայսրությունը և Ուկրաինան դիտարկում է որպես առանցքային տարր և առաջին հերթին նրա համար, որ Ռուսաստանը սկիզբ է առել Կիևում (Կիևյան Ռուսիա)»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս