Դոնալդ Տուսկը Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ չի մեկնի Մոսկվա
Gazeta Wyborcza-ին տված հարցազրույցի ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ չի պատրաստվում մեկնել Մոսկվա՝ կապված Հաղթանակի 70-ամյակի տոնման հետ.
«Ես ստացել եմ հրավեր, սակայն չեմ մեկնելու: Ինձ համար մեղմ ասած երկիմաստ կլիներ զորահանդեսի ժամանակ գործող ագրեսորների ու այն անձանց կողքին գտնվելը, որոնք քաղաքացիական անձանց դեմ զենք են կիրառում Ուկրաինայի արևելքում»: