Պզոյի եղբայրը հրաշքով է փրկվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կրակոցներից. Nyut.am
Nyut.am-ի տվյալներով` մարտի 4-ին Երրորդմասցի Լյովիկին «Նուբարաշենում» պետք է հանդիպեր «օրենքով գող» Պզոյի հարազատ եղբայրը՝ Աշոտ Ղազարյանը: Նրանք պայմանավորվել էին միասին հանդիպել մեկուսարանում գտնվող ծանոթին և հետո քննարկել որոշ հարցեր: Աշոտ Ղազարյանը «Նուբարաշեն» ՔԿՀ է հասնում Լյովիկից շուտ: Տեսնելով, որ վերջինս ուշանում է, Աշոտը մեկուսարանի անցակետ է մտնում, տեսակցության համար գրանցվում է գրանցամատյանում, և անձնագիրը հետ վերցնելիս լսում է կրակահերթեր: Երբ դուրս է վազում, տեսնում է, որ Լյովիկն ու նրա երկու ընկերներն արդեն սպանված են: Ըստ որոշ տվյալների` Լյովիկը մի քիչ ուշացել էր «պոչի» պատճառով: Մի քանի ավտոմեքենաներով «Նուբարաշեն» մեկնող Լյովիկն ու իր ընկերները նկատում են, որ իրենց հետապնդող ավտոմեքենա կա, հեռախոսով պայմանավորվում են, որ մեքենաներից երկուսը հետ մնան՝ պարզելու, թե ովքեր են իրենց «պոչից» կպել:
Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում