Տրատակա՝ աչքերը մաքրելու միջոց
Բոլորս էլ, վաղ թե ուշ, տեսողության հետ կապված խնդիրներ ենք ունենում: Պատճառները շատ են, և յուրաքանչյուր մարդ յուրովի է մոտենում այս խնդրի լուծմանը: Մեր օրերում տեսողությունը լավացնելու բազմաթիվ միջոցներ են առաջարկվում, ինչպես, օրինակ, հատուկ վարժությունները, մեթոդները:
Ձեզ ենք ներկայացնում մեդիտացիայի հնագույն մեթոդներից մեկը՝ տրատական, որը թարգմանաբար նշանակում է՝ «հստակ, անթարթ հայացք»
Այս մեթոդի ընթացքում կենտրոնանում է ուղեղը, բացահայտվում են նոր հնարավորություններ, զարգանում է կենտրոնանալու կարողությունը: Բացի այդ, այն կարող է ֆիզիկապես ուղղել աչքերի թերություններն ու վերացնել աչքերի հիվանդությունները:
Տրատակայի միջոցով բուժվում է հեռատեսությունը, կարճատեսությունը, աստիգմատիզմը և շլությունը: Դեպրեսիան, անքնությունն ու անհանգստությունը նույնպես անմիջապես կվերանան:
Մեթոդի կիրառումը քայլ առ քայլ.
1. Մութ սենյակում հարմար դիրք ընդունեք:
2. Աչքերից 30-60սմ հեռավորության վրա ձեր առջև վառվող մոմ դրեք:
3. Ուղղեք մեջքը, թուլացեք և փակեք աչքերը: Զգացեք միայն ձեր մարմինը:
4. Հարմար դիրք ընդունելով՝ վարժության ողջ ընթացքում փորձեք չշարժվել:
5. Երբ պատրաստ լինեք, բացեք աչքերը և կենտրոնացեք կրակի վառ լույսի կետի վրա (պատրույգի (фитиль) ծայրին):
6. Շարունակեք կենտրոնացած նայել կրակին:
7. Ամբողջ ձեր գիտակցությունը պետք է կենտրոնանա աչքերում, մինչդեռ մարմնի ընկալումը պետք է անհետանա:
8. Հայացքը պետք է կենտրոնացնել մեկ կետի վրա՝ այնքան ժամանակ, մինչև աչքերից արցունքներ չգան:
9. Երբ աչքերը հոգնեն կամ սկսեն արցունքակալել, փակեք աչքերը և թուլացեք:
10. Մի շարժվեք:
11. Փակ աչքերում պահեք կրակի պատկերը:
Մեզանից յուրաքանչյուրն արևին կամ վառ լույսին նայելիս՝ փակում է աչքերը և հիշողության մեջ պահպանում դրա հստակ պատկերը: Ճիշտ նույնն էլ տեղի է ունենում այս վարժության ժամանակ:
Կատարեք տրատական նաև մոմի պատկերով՝ այն պահպանելով հոնքերի արանքում կամ՝ փոքր-ինչ վերև: Հենց պատկերն անհետանա, բացեք ձեր աչքերը և նորից կենտրոնացեք մոմի ճրագի վրա: Մեկ սեանսը պետք է տևի 10-15 րոպե և ավելի:
Տրատական կարող եք կատարել շաբաթը մի քանի անգամ:
Մոմի ճրագի վրա կենտրոնացումը բացարձակ անվնաս է: Պարզապես պետք է խուսափել վարժության նախնական փուլում աչքերի գերծանրաբեռնվածությունից:
Մոտ 1 ամիս անց կզգաք տարբերությունը՝ տեսողությունը կլավանա և կսրվի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը