
Կինը մեղադրվում է տեսախցիկը հեռուստացույցի մոտ գաղտնի տեղադրելու, սեռական ակտը տեսաձայնագրելու ու տարածելու մեջ

Դատարան է ուղարկվել 41-ամյա կնոջ դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համաև, որ իր բնակարանում,առանց իր զուգընկերոջ իմացության, իր կողմից գնված տեսախցիկը գաղտնի տեղադրել է տանը գտնվող հեռուստացույցի մոտ և տեսաձայնագրելու միջոցով պատրաստրել է պոռնոգրաֆիկ տեսանյութ իրենց սեռական ակտի մասին, որը զետեղելով սկավառակների վրա, տարածել է այն՝ տղամարդուն վարկաբեկելու նպատակով։
Նրան մեղադրանք է առջադրվել պոռնկագրական նյութեր տարածելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մաս: Նշենք, որ քրեական օրենսգրքի այդ հոդվածը որպես պատիժ նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: