Ռուսական ավտոշուկայի անկումը. հերթը հասավ օգտագործված մեքենաներին
Ռուսական ավտոշուկան շարունակում է ինտենսիվ կերպով կրճատվել։ Նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալների անկմանը հաջորդեցին նաև օգտագործված մեքենաները։ 2015 թվականի փետրվարին Ռուսաստանում վաճառվել է 333.5 հազար օգտագործված մեքենա, ինչը 22.5%-ով ցածր է 2014 թվականի փետրվարի ցուցանիշից։ Հունվար-փետրվար ժամանակահատվածի ցուցանիշը նախորդ տարվա հունվար-փետրվարին զիջում է 16.4%-ով։ Այս մասին տեղեկացնում է «Автостат» վերլուծական գործակալությունը։
Ռուսական շուկայում ամենապահանջվածը շարունակում է մնալ Lada-ն։ Սակայն փետրվարի տվյալներով՝ վաճառվել է ընդամենը 103.5 հազար օգտագործված Lada (-21.1%): Ընդ որում, Ռուսաստանում Lada-ի ամենից մեծ պահանջարկ վայելող TOP 25 մակնիշներից ոչ մեկը վաճառքի դրական ցուցանիշ չի արձանագրել։
Ինչ վերաբերում է երկրորդային շուկայի մյուս բրենդերին, ապա ցանկը գործնականում փոփոխություն չի կրել։ Lada-ին հաջորդում է Toyota-ն։ 2014 թվականի փետրվարին երկրորդային շուկայում վաճառվել է 37.2 հազար Toyota, ինչը 29.1%-ով ցածր է 2014-ի փետրվարի ցուցանիշից։
Արտասահմանյան մեքենաների ցանկի երրորդ տեղում Nissan-ն է (17 հազար մեքենա, – 25.3%), այնուհետև Chevrolet (12.7 հազար մեքենա, -25,4%) և Ford-ը (12.4 հազար մեքենա, – 24,7%)։