Բաժիններ՝

Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր երկրներին զգուշացրել է Ուկրաինային զենք մատակարարելու վտանգի մասին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական դեսպան Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր երկրներին զգուշացրել է Ուկրաինային զենք մատակարարելու վտանգի մասին, որոնք ուժեղ պատրանքներ են տածում հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու մասին:

Գրուշկոն այդ կերպ է մեկնաբանել Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի երեկվա պլանային նիստը, ուր բարձրացվել են Ուկրաինայի հակամարտության ու Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու մասին հարցերը. «Մենք մատնանշեցինք Ուկրաինային սպառազինություն մատակարարելու ու ռազմական աջակցություն ցուցաբերելու վտանգը:

Դա հակասում է մինսկյան պայմանավորվածություններին և միայն պատրանքներ է ստեղծում ճգնաժամը ռազմական ճանապարհով կարգավորելու հնարավորության մասին»:

Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի մեջ մտնում է 50 երկիր, որոնցից 28-ը ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են, իսկ 22-ը՝ գործընկեր երկրներ (այդ թվում անաև Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղզստանը, Բելառուսը« Թուրքմենստանը, Ուզբեկստանը):

Սրանից առաջ հաղորդվել էր, որ ուկրաինական «Ժողովրդական ճակատ» կուսակցության խմբակցության պատգամավոր Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ Պուտինն Օբամային սպառնացել է Ուկրաինային զենք մատակարարելու դեպքում շարժվել Կիևի վրա:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է Ուկրաինային հատկացնել հավելյալ 75 միլիոն դոլարի ոչ մահաբեր ռազմական օգնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս