Բաժիններ՝

Պորոշենկոն հաստատել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացնելու է 75 միլիոն դոլարի ոչ մահաբեր ռազմական օգնություն

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, որի ժամանակ շնորհակալություն է հայտնել Ուկրաինային 75 միլիոն դոլարի ոչ մահաբեր հավելյալ ռազմական օգնություն տրամադրելու որոշման համար:

Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը: Ընդգծվում է, որ ամերիկյան կողմն Ուկրաինային տրամադրելու է անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), կապի համակարգեր, ռադարներ՝ ականանետերի ու հրետանու դիրքերի տեղորոշման համար, գիշերային տեսանելիության և այլ սարքեր, ինչպես նաև 230 ռազմական ավտոմեքենա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացնելու է 30 զրահապատ ջիպ և Humvee տիպի 200 սովորական ջիպ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս