Բաժիններ՝

Թուրքիայում Ժանդարմերիան դուրս է բերվում զինված ուժերի ենթակայությունից

Թուրքական Hürriyet‎ թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանն ընդունել է բարեփոխումների փաթեթի մի շարք կետեր, որոնք ուղղված են երկրի բնակչության անվտանգության ապահովմանը: Այդ մասին քննարկումները խորհրդարանում տևել են ավելի քան 3 շաբաթ:

55-րդ հոդվածի համաձայն՝ Ժանդարմերիան ամբողջովին դուրս է բերվում զինված ուժերի ենթակայությունից ու կցվում է ՆԳՆ-ին՝ դրվելով քաղաքացիական վերահսկողության տակ: Այդ փոփոխությունն ուժի մեջ կմտնի Թուրքիայի նաախագահի կողմից վավերացվելուց հետո:

Հիշեցնենք, որ Ժանդարմերիան խաղաղ ժամանակ գտնվում է Թուրքիայի ներքին գործերի նախարարության ենթակայության ներքո, իսկ պատերազմական ժամանակ անցնում է զինված ուժերի Գլխավոր շտաբի ենթակայության տակ: Թուրքիայում Ժանդարմերիան ունի մոտ 190.000 զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս