Բաժիններ՝

Փեշմերգան կանխել է «Իսլամական պետության» մեգա-ահաբեկչությունը

Cursorinfo-ի փոխանցմամբ` սոցցանցերում տարածվել է մի տեսանյութ, որում քրդական Փեշմերգայի ջոկատների զինյալները ոչնչացնում են «Իսլամական պետություն» արմատական խմբավորման բեռնատարը:

Տեսանյութում երևում է, որ բեռնատարը փորձում է անցնել անապատային տեղանքով` քրդական դիրքերի մոտով: Քրդերն ինտենսիվ գնդակոծում են մեքենան և խոցելով վարորդին` կանգնեցնում են բեռնատարը:

Մի քանի վայրկյան անց հնչում է ուժգին պայթյուն: Ամենայն հավանականությամբ, բեռնատարը լեցուն է եղել պայթուցիկ նյութերով: Փեշմերգայի զինյալներն օրեր առաջ սկսել են Քիրքուքից հարավ-արևմուտք գտնվող ԻՊ-ի դիրքերի դեմ գրոհը:

Արևմտյան ավիացիայի աջակցությամբ քրդերին հաջողվել է իսլամիստներին դուրս մղել Իրաքի հյուսիսում գտնվող և նավթով հարուստ քաղաքի մոտից` իրենց վերահսկողությունը հաստատելով մոտ 100 քառակուսի կիլոմետրի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս