Որևէ հեռանկար չստացանք ԵՏՄ անդամակցության դիմաց, որը կատարվեց ճնշումերի և շանտաժների ներքո. Ստյոպա Սաֆարյան
«Վատատես եմ, որ Հայաստանը Ռիգայում որևէ փաստաթուղթը կստորագրի»,- այս մասին այսօր Մամուլի ազգային ակումբում կազմակերպված՝ «Հայաստանը ԵՏՄ-ում. Ռիգայի խորհրդաժոովին ընդառաջ. ո՞րն է լինելու Երևանի կարգախոսը» թեմայով հասարակական-քաղաքական քննարկման ժամանակ ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ հասարակական կազմակերպության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ ԵՏՄ-ի վերաբերյալ բավականին մեծ խոստումներից հետո տպավորիչ անկում արձանագրեցինք: «Վերջերս, կարծում եմ, որ շատերդ տեղյակ եք ցուցանիշներից: Միգրացիայի ոլորտում չփոխվեց ոչինչ ԵՏՄ անդամակցությունից հետո, արտահանման, ներկրման ծավալները տպավորիչ անկում ապրեցին, որևէ հեռանկար չստացանք այն ընտրության դիմաց, որը կատարվեց ճնշումերի և շանտաժների ներքո: Արդյոք մեզ թույլատրվելո՞ւ է սեփական ճակատագիրը որոշել և փաստաթութ ստորագրել Ռիգայում, ունենալո՞ւ ենք մեր հեռանկարն ինքներս ընտրելու հնարավորությունը: Առանց այն էլ մեր տնտեսական ցուցանիշները փառահեղ չէին:
Հարց է՝ ուզո՞ւմ ենք լավ ապրել: Մենք գոյատևելու խնդիր ունենք արդեն այսօր: Այս կտրվածքով ես փոքր-ինչ վատատես եմ, որ Ռիգայում որևէ բան կստորագրվի, ցավոք սրտի, որովհետև Վիլնյուսում մենք չստորագեցինք փաստաթուղթը, երբ երեքուկես տարի բանակցված փաստաթուղթ ունեինք, երբ Արևմուտքի և ՌԴ-ի առճկատումն այս մակարդակի չէր, բոլոր դեպքերում չկաին պատժամիջոցեր, պատերազմի օջախներ»,-ասաց Սաֆարյանը:
Նա նաև նշեց, որ ՀՀ-ի կողմից որևէ փաստաթուղթ ստորագրելու դրդապատճառները քաղաքական են և պայմանավորված չեն միայն Ռուսաստանի գործոնով: «Այդ դրդապատճառների զգալի մասը հայաստանյան ծագում ունեն, պայմանավորված են քաղաքական դերակատարների ռազմավարություններով, որոնք պահանջատեր չեն ՀՀ ապագայի ձևակերպման և այդ ապագան հետապնդելու հարցում: Իշխանությունները ևս խոցելի են, քանի որ իրենց վրա այնքան կոմպրոմատ կա, որն անպատկերացնելի է»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը: