«Նուբարաշենի» դեպքից մեկ օր առաջ Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում մեծամասշտաբ հավաք է եղել. «Ժամանակ»
Թերթն իր այսօրվա համարում գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության դեպքից 1 օր առաջ՝ գիշերը, Էրեբունի համայնքում գտնվող՝ Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում բավական մեծամասշտաբ հավաք է եղել: Թե ի՞նչ հարցեր են քննարկել «գողականները»՝ դժվար է ասել, սակայն հաջորդ օրը՝ կեսօրին, տեղի է ունեցել Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանությունը»։
Մանրամասները՝ թերթում։