Ուկրաինան դարձել է սեփական օրինավորության զոհ. Սաակաշվիլի
ZN.UA-ի փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինան, կատարելով իր միջազգային պարտավորությունները, դարձել է սեփական օրինավորության զոհ.
«Ուկրաինայի «դաշնակիցները» եկան 1990-ականներին ու ասացին. «Մեզ տվեք ձեր միջուկային զենքը»: Եվ Ուկրաինան տվեց: Իսկ այժմ Ռուսաստանն օկուպացնում է նրա տարածքները, իսկ «դաշնակիցները» անգամ չեն տալիս ժամանակակից զենք, որպեսզի նա պաշտպանի իր տարածքը:
Ռուսաստանը ցանկացել է թքած ունենալ բոլոր պայմանավորվածությունների ու օրենքների վրա: Նա շարունակ ընդլայնել է իր ռազմական հզորությունը և այժմ հարձակվել է Ուկրաինայի վրա:
Եվ այժմ ի՞նչ ունի Ուկրաինան իր պարտավորությունները կատարելու համար: Միգուցե միջուկային հրթիռներ: Կամ էլ միգուցե Արևմուտքն է զենքով ինչ-որ կերպ օգնել` Ռուսաստանի ագրեսիային պատասխանելու համար»:
Սաակաշվիլին ընդգծել է, որ գտնվելով ԱՄՆ-ում, դեռ երբևէ ստիպված չի եղել ունենալ այդքան հանդիպումներ: Փետրվարի վերջին Սաակաշվիլին երեք օրում ունեցել էր 34 հանդիպում` քննարկելով Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ «Ժողովրդական ճակատ» կուսակցության խմբակցության պատգամավոր Անտոն Գերաշչենկոն ուկրաինական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է, որ Պուտինն Օբամային սպառնացել է Ուկրաինային զենք մատակարարելու դեպքում շարժվել Կիևի վրա: