
Բորիս Նեմցովի սպանության գործով ձերբակալվել է երկու կասկածյալ

Gazeta.ru-ի փոխանցմամբ` ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով ձերբակալվել է երկու կասկածյալ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է «Առաջին հեռուստաալիքի» լրագրողը: Նա իր այդ հայտարարության հարցում վկայակոչել է Անվտանգության դաշնության ծառայությանը (ԱԴԾ):
ԱԴԾ-ի ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը «Առաջին հեռուստաալիքի» եթերում հայտնել է ձերբակալվածների անունները. «Ձեռնարկված աշխատանքների արդյունքում տվյալ հանցանքի կատարման գործով ձերբակալվել է երկու կասկածյալ: Նրանք են ոմն Գուբաշև Անզորն ու Դադաև Զաուրը»: