Բաժիններ՝

Ռուս ռազմական վարորդները վարժանքներ են անցկացնում Հայաստանում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայում մեկնարկել են ռազմական վարորդների վարժանքները, որոնց մասնակցում է 800 զինծառայող: Վարժանքները տևելու են մեկ ամիս:

Այդ ընթացքում վարորդները կատարելու են 100 և 300 կիլոմետրանոց երթեր՝ կտրտված տեղանքում, բնակավայրերում ու ավտոմայրուղիներում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:

Ուսուցման ընթացքը վերահսկելու համար կիրառվում են «Նշանառաու-2» անաօդաչու թռչող սարքեր: Դա դասընթացի ղեկավարներին հնարավորություն կտա ճիշտ գնահատել յուրաքանչյուրին, ուղղումներ կատարել շարասյան երթուղիներում ու ի հայտ բերել թերությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս