Բաժիններ՝

«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին շահագործման կհանձնվի 2015 թվականի վերջին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցումն ավարտվելու է 2015 թվականի վերջին: Այս մասին Ստամբուլում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, կապի ու նավագնացության նախարար Լյութֆի Էլվանը.

«Թուրքիայի տարածքում ԲԹԿ-ի երկարությունը կազմում է 79 կիլոմետր: Թուրքական կողմն ամբողջովին ավարտել է աշխատանքները: Երկաթուղին շահագործման կհանձնվի 2015 թվականի վերջին:

Այն կհանդիսանա պատմական «Մետաքսե ճանապարհի» աշխուժացմանն ուղղված քայլերից մեկը: Կարող եմ ասել, որ այս անգամ ձգձգումներ չեն լինի, և երկաթուղին շահագործման կհանձնվի 2015 թվականի վերջին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031