
Ճապոնիայի «կատվի կղզում» կատուների թիվը մարդկանցից 6 անգամ ավելին է

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի հարավում գտնվող Աոշիմա կղզում բնակվում է կատուների իրական բանակ: Այստեղ ամեն վեց կատվի բաժին է ընկնում մեկ մարդ: Կատուները հիմնականում ապրում են լքված տներում:
1945 թվականին Աոշիման ուներ 900 բնակիչ, սակայն հետագայում նրանց թիվը կրճատվել է՝ կապված ավելի լավ կյանք գտնելու նպատակով կղզու բնակիչների կողմից ճապոնական առավել խոշոր կղզիներ տեղափոխվելու հետ: Կղզում մնացել են թոշակառուները:
Մինևույն ժամանակ ավելացել է կատուների թիվը, և ներկա դրությամբ կղզում գտնվում է ավելի քան 120 կատու: Կատուների բազմացմանը նպաստել է բնական գիշատիչների բացակայությունը, ինչի շնորհիվ կատուներն առանց վախենալու շրջում են ողջ կղզում: Կղզին այժմ գրավիչ վայր է դարձել զբոսաշրջիկների համար: