
Դոնբասում անջատողականների կողմից պատերազմում է 12.000 ռուս զինծառայող. ամերիկացի գեներալ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ֆրեդերիկ Բեն Հոջեսը հայտարարել է, որ Դոնբասում անջատողականների կողմից պատերազմում է 12.000 ռուս զինծառայող:
Հոջեսը մանրամասնել է, որ նրանց թվում կան նաև ռազմական խորհրդատուներ, զենքի համակարգի օպերատորներ ու մարտական ստորաբաժանումներ: Ամերիկացի գեներալը հայտարարել է, որ Ռուսաստանը ևս 29.000 զինծառայող է տեղակայել բռնակցած Ղրիմում:
Գեներալը հավելել է, որ բացի այդ, եթե ուկրաինական զորքերը սկսեն առավելության հասնել անջատողականների նկատմամբ, այդ դեպքի համար ռուս-ուկրաինական սահմանին կենտրոնացված է 50.000 ռուս զինվոր: