Բաժիններ՝

ՌԴ Քննչական կոմիտեն Նեմցովի սպանության հարցում սկսել է որոնել «ուկրաինական հետք»

Российская Газета‎-ի փոխանցմամբ՝ ՌԴ Քննչական կոմիտեն սկսել է ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության հարցում որոնել «ուկրաինական հետք»: Երեկ ուշ երեկոյան ջրասուզակների խումբը սպանության վայրի շրջանում՝ Մոսկվա գետում, սկսել է փնտրել զենք, որով կարող է սպանված լինել Նեմցովը:

Ենթադրվում է, որ հանցանքի վայրից փախուստի դիմելիս վարձու մարդասպանը կարող է սպանության զենքը նետած լինել գետի մեջ: Եվ քանի որ ջրի հոսանքը այն կարող է տեղափոխած լինել այլ հեռավորության վրա, ուստիև որոշվել է որոնողական աշխատանքներն իրականացնել մեծ տարածությունների վրա:

Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտարարել է, որ Նեմցովի սպանության կապակցությամբ հարցաքննվում են վկաներ, դիտվել են տեսախցիկների տեսանյութերը, ձեռք են բերվում ակնառու ապացույցներ, նշանակվել են տարբեր տիպի քննություններ: Մարկինի խոսքերով՝ հետաքննությունը հաստատուն տվյալներ չունի, որ ատրճանակը ջրի մեջ է, սակայն անհրաժեշտ է ստուգել այդ ենթադրությունը:

Աննա Դուրիցկայայի հետ կապված՝ Մարկինը հայտարարել է, որ նա ոչ միայն պարզապես առանցքային վկաներից մեկն է, այլև՝ իրադարձությունների անմիջական ականատես, ինչի համար էլ շատ կարևոր են նրա ցուցմունքները՝ այդ սպանությունը բացահայտելու համար:

«Իզվեստիա» թերթի տեղեկություններով էլ քննիչներին հետաքրքրում է այն վարկածը, որի համաձայն՝ Նեմցովին կարող են սպանած լինել Ուկարաինայի հատուկ ծառայությունների պատվերով:

Այդ վարկածով հանցագործության կազմակերպիչներ կարող են հանդիսացած լինել Ջոհար Դուդաևի անվան գումարտակի չեչեն զինյալները, որը Դոնբասում հանդես է եկել ուկրաինական բանակի կողմից:

Մամուլը վստահեցնում է, որ Նեմցովի սպանությունը կազմակերպել է այդ ջոկատի ներկայիս հրամանատար Ադամ Օսմաևը, որի անունն ավելի վաղ շոշափվել է Ռուսաստանի նախագահի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ: Պլանի համաձայն՝ Նեմցովի սպանությունը պետք է վարկաբեկեր Ռուսաստանի ղեկավարությանն ու ապակայունացներ քաղաքական իրավիճակը:

600_55_default

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս