Ռուսաստանը հատուկ շահագրգռված չէ Աբխազական երկաթուղու վերաբացման հարցում. Աբաշիձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարաչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ չի տեսնում Ռուսաստանի կողմից ուղիղ շահագրգռվածություն՝ կապված Աբխազական երկաթուղու վերաբացման հետ:

Աբաշիձեի ու Ռուսաստանի փոխվարչապետ Գրիգորի Կարասինի բանակցությունների վերջին փուլը քառամսյա դադարից հետո անցկացվել է նախորդ շաբաթ, Պրահայում: Աբաշիձեն հայտարարել է, որ Պրահայում չի եղել Աբխազական երկաթուղու վերաբացման շուրջ որևէ կոնկրետ, մանրակրկիտ քննարկում.

«Ճիշտն ասած՝ ես չեմ տեսնում, որ նրանք (ռուսական կողմը) հատուկ շահագրգռված են, սակայն ես կրկնում եմ, որ չի եղել որևէ կոնկրետ, մանրակրկիտ քննարկում»: Սրանից առաջ Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին հայտարարել էր, որ կառավարությունը ներկայումս չի դիտարկում Աբխազական երկաթուղու վերաբացման հարցը:

Տեսանյութեր

Լրահոս