![](/banners/BeFunky-design.jpg)
Առանձին թաղամասեր տանող գրեթե անանցանելի ճանապարհներն այս տարի էլ չեն նորոգվի
![](https://168.am/wp-content/uploads/2015/02/daeaf03c78ddb214e4f37d15ced29379_M.jpg)
Ankyun3.am-ը գրում է. Ալավերդու համայնքային բյուջեից այս տարի 6,5 մլն դրամ կտրամադրվի քաղաքի փողոցներում փոսային նորոգումներ իրականացնելու համար: Ամբողջական աֆալտապատման մասին այս տարի ևս խոսք լինել չի կարող, որովհետև Ալավերդու նման համայնքների համար դա թանկ հաճույք է: Քաղաքի երկու առավել անբարեկարգ ճանապարհներով թաղամասերում՝ սարի թաղում և թուրքմենական թաղամասում այս տարի ևս ճանապարհաշինական աշխատանքներ չեն կատարվի: