![](/banners/BeFunky-design.jpg)
Օբաման վետո է դրել Կանադա-ԱՄՆ խողովակաշարի մասին օրինագծի վրա
![](https://168.am/wp-content/uploads/2015/02/pic_a6aa6e70eb9c183c6ff443843dc8a17b.jpg)
Foreign Policy-ի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արգելափակել է Կանադայից եկող Keystone Pipeline XL խողովակաշարի կառուցման մասին օրինագիծը: Օբաման երրորդ անգամ է վետո դնում դրա վրա:
Օբաման հայտարարել է, որ այդ քայլին է գնացել նրա համար, որ այդ օրինագիծը հակասում է գործադիր իշխանության ընթացակարգերին և շոշափում է ազգային շահերը (մասնավորապես շրջակա միջավայրի պահպանման հարցեր):
Փետրվարի 12-ին Ներկայացուցիչների պալատում օրինագծի օգտին քվեարկել էր 270 մարդ, իսկ դեմ` 152 մարդ: Սպիտակ տանը հայտարարել են, որ նախագահը հավանության կարժանացնի օրինագիծը, եթե պահպանվեն բնապահպանական նորմերը (բնապահպանները դեմ են խողովակաշարի կառուցմանը):
Պլանավորված է Կանադայի Ալբերտ նահանգից 3450 կիլոմետր երկարությամբ խողովակաշար անցկացնել մինչև ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգ: Նախագծի արժեքը կազմում է 7 միլիարդ դոլար: