Բաժիններ՝

Աշխարհի մեծագույն կանանց հաջողության բանաձևը

1. Առաջինը, որ միավորում է բոլոր ազդեցիկ կանանց, հավատն է սեփական անձի, ուժերի, հատուկ առաքելության, գաղափարի նկատմամբ, հավատը՝ ի հեճուկս ամեն ինչի:

Այսպես՝ աղքատ սևամորթ Օփրան հորն ասում էր. «Ես հարուստ և հայտնի եմ լինելու», հրեա գաղթական Էսֆիրը հորինում էր պատմություններ իբր արիստոկրատ հոր մասին, իրեն էլ արիստոկրատ էր երևակայում և արդյունքում դարձավ հանրահայտ Էստե Լաուդերը (Estée Lauder)։

Մերի Քեյն (Mary Key) ու Էլիզաբեթ Քլեյբորնը (Elizabeth Claiborne) իրենց բիզնեսը սկսում են 50 տարեկանում՝ հակառակ շրջապատի խորհուրդների։

Մարգարեթ Թետչերը, ի պատասխան քոլեջում հաղթած մրցույթի առթիվ հնչած «Ձեր բախտը բերեց» արտահայտության, ասում է՝ սա հաջողություն չէ, այլ վաստակ։

2. Այս կանանց միավորում է նաև սեփական գաղափարների առկայությունը և սեփական բացառիկության գիտակցումը:

Դա, օրինակ, Օփրա Ուինֆրիի՝ բնությունից տրված լրագրողական հոտառությունն է կամ Էստե Լաուդերի գովազդային գաղափարները, այն է՝ վաճառել ոչ թե կոսմետիկա, այլ հավերժ երիտասարդության մասին երազանքը։

sjcf_01_img0080Դա Էլիզաբեթ Քլեյբորնի՝ աշխատող կանանց համար դիզայներական հատուկ հավաքածուի ստեղծումն է, երբ հագուստն արտադրվում էր ամբողջի համադրության մեջ՝ հագուստի պարագաները համադրելով միմյանց հետ։

 

3.  Եվս մեկ ընդհանուր հատկանիշ է բավականաչափ երկար ինկուբացիոն շրջանը:

 

Նրանք հաջողության են հասել ոչ միանգամից, անցել են երկար ճանապարհ։ Էլիզաբեթ Քլեյբորնը 16 տարի մեծ ֆիրմայում աշխատում էր՝ որպես վարձու դիզայներ՝ սպասելով, մինչև որդին քոլեջն ավարտի, իսկ այդ ընթացքում նա կարողացավ տիրապետել մոդելավորման և հագուստի արտադրության բոլոր գաղտնիքներին։

Մարգարեթ Թետչերը քաղաքական իր գործունեությունը սկսել է 33 տարեկանում։

Մինչ այդ նա ամուսնացավ, երեխաներ ունեցավ և աշխատեց որպես փաստաբան՝ հարկային իրավունքի գծով։

4. Բոլոր այս կանայք օժտված էին աներևակայելի համառությամբ:

 

Ինչպես ընդունված է ասել, նրանց դուռն էին ցույց տալիս, իսկ իրենք ներս էին մտնում լուսամուտով։

estee_lauderՕրինակ, երբ Էստե Լաուդերին մերժեցին ֆրանսիական ցուցահանդեսում ձևավորման համար ստենդ տրամադրել, նա իր օծանելիքները շաղ տվեց ցուցասրահով մեկ։

Եվ քանի որ բոլոր այցելուները հետաքրքրված էին Լաուդերի բույրերով, նրան ստիպված էին ներս հրավիրել։

Մինչ Մերի Քեյը կսկսեր իր բիզնեսը՝ մահանում է նրա ամուսինը, ով պիտի վարեր կնոջ բիզնեսի հաշվապահությունը և կառավարեր ադմինիստրատիվ ռեսուրսները, քանի որ այդ հարցերում Մերի Քեյը կոմպետենտ չէր։

Փոխանակ հրաժարվեր բիզնեսից, նա որդուն հանձնարարեց զբաղվել այդ գործերով, իսկ ինքը սկսեց իր գործը։

Մարգարեթ Թետչերը, պարտվելով ընտրություններից մեկում, միանգամից իր թեկնածությունը դրեց մյուսներում։

5. Այս կանանցից յուրաքանչյուրն իր թերությունների դեմ պայքարելու փոխարեն՝ ընդգծում էր իր առավելությունները, իսկ թերությունները թաքցնում էր՝ օգտագործելով այլ անձանց՝ ամուսիններին, որդիներին, կոլեգաներին և այլոց։

Էլիզաբեթ Քլեյբորնը մեղմ անձնավորություն էր։ Այդ պատճառով էլ նրա փոխարեն մերժում կամ կոշտ դիրքորոշում դրսևորում էր նրա ամուսինը։

Mary KeyՄերի Քեյի հաշվապահությամբ զբաղվում էր նրա որդին, իսկ Էստե Լաուդերի և Մարիա Կալլասի ադմինիստրատորական գործունեության պատասխանատուն նրանց ամուսիններն էին։

Օփրա Ուինֆրին անհաջողության մատնվեց՝ որպես քաղաքական լուրեր հաղորդող հաղորդավար, քանի որ չափից առավել զգացմունքային կերպով էր մեկնաբանում դրանք, բայց կայացավ՝ որպես թոք-շոուի հաղորդավար, որտեղ այդ զգացմունքայնությունը շատ տեղին էր։

 

Այսպիսով, այս կանանց հաջողության բանաձևն է՝ հավատ սեփական անձի նկատմամբ, իր անձի բացառիկության գիտակցում, համառություն, ստեղծագործական միտք, հնարամտություն, իր առավելությունների ընդգծում, թիմ ստեղծելու և թիմով աշխատելու կարողություն։

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս