Բաժիններ՝

Պուտինը մեկնում է Մինսկ՝ մասնակցելու համար «նորմանդական քառյակի» առաջնորդների համաժողովին

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է «նորմանդական ձևաչափով» բանակցություններին: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը.

«Վլադիմիր Պուտինն այսօր մեկնում է Մինսկ, ուր մասնակցելու է «նորմանդական ձևաչափով» բանակցություններին»: Հայտնի է, որ «նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա և Ֆրանսիա) առաջնորդները պայմանավորվել են այսօր հանդիպել Մինսկում՝ համաձայնեցնելու համար մի շարք դիրքորոշումներ:

«Նորմանդական քառյակի» գագաթաժողովը մեկնարկելու է տեղական ժամանակով ժամը 18.00-ին: Բանակցությունների գլխավոր թեմաներն են լինելու ծանր սպառազինության հետ քաշումը, ապառազմականացված գոտու ստեղծումը և Կիևի ու Դոնբասի միջև մշտական երկխոսություն սկսելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս