
Էրդողանն իր առաջին գրառումն է կատարել Twitter-ում

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեդջեփ Էրդողանը Twitter-ի իր միկրոբլոգում (@RT_Erdogan) կատարել է իր առաջին գրառումը: Դա տեղի է ունեցել փետրվարի 9-ին՝ կապված Ծխելուց հրաժարվելու համաշխարհային օրվա հետ:
Էրդողանը գրել է. «Ծխելը քողարկված թույն է ոչ միայն ծխողի, այլև՝ անմեղ մարդկանց համար, ովքեր նրա հետ միասին գտնվում են նույն հիմնարկում: Այսօր Ծխելուց հրաժարվելու համաշխարհային օրն է: Ունեցի՛ր կամքի ուժ և հրաժարվի՛ր այդ թույնից»:
Ընդգծվում է, որ տարեկան ծխելու պատճառով մահանում է 6 միլիոն ծխող և 600.000 էլ չծխող: