Բաժիններ՝

Ճանապարհային ոստիկաններն ու 2 քաղաքացի Կիևյան կամրջի վտանգավոր եզրագծից կանխել են տղամարդու ինքնասպանության փորձը. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 2-ին, 2 քաղաքացու և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ՝ Արման Սահակյանին և Սեյրան Սարգսյանին հաջողվել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագծից կանխել մոտ 30 տարեկան տղամարդու ինքնասպանության փորձը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:00-ի սահմաններում ՃՈ աշխատակիցները ծառայութուն կատարելու ժամանակ նկատում են, որ 2 հոգի փորձում են Կիևյան կամրջի վրայից այդ տղամարդուն հետ քաշել վտանգավոր գոտուց, ինչը նրանց չի հաջողվում:

ՃՈ աշխատակիցները ճիշտ կողմնորոշվելով՝ նրան մեծ դժվարությամբ բերում են ապահով գոտի, ով այս պահին Ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենյաի մեջ է: Նա իր այդ քայլը պատճառաբանում է նրանով, որ ինչ-որ անլուծելի խնդիրներ ունի:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս