Բաժիններ՝

Ինչպե՞ս կանխել երիկամաքարային հիվանդությունը

Երիկամաքարերն իրենցից ներկայացնում են մեզում պարունակվող էլեկտրոլիտներից և մետաբոլիզմի արգասիքներից ձևավորված կարծր գոյացություններ։
Օրգանիզմի նորմալ կենսագործունեության դեպքում դրանք խնդիրներ չեն հարուցում և դուրս են գալիս մեզի հետ միասին։
Սակայն որոշ դեպքերում աղերը և այլ վնասակար նյութեր կարող են կուտակվել երիկամներում՝ սադրելով երիկամաքարային հիվանդություն։
Իրադարձությունների զարգացման 2 տարբերակ կա. կամ քարերն անշարժ մնում են երիկամներում, կամ իջնում են դեպի միզուղիներ։

Քարերի չափերը տարբեր կարող են լինել՝ այդպիսով առաջացնելով տարբեր բարդություններ։
Մանր գոյացություններն օրգանիզմից հեշտությամբ և հաճախ առանց ցավի են դուրս գալիս։ Մեծ քարերը կարող են խցանել միզուղիները՝ փակելով մեզի ճանապարհը և սադրելով արյունահոսություն և սուր ցավ։

Ինչո՞վ է պայմանավորված քարերի գոյացությունը երիկամներում

Երիկամաքարերի առաջացման պատճառը մեզում որոշակի նյութերի առկայության բարձր մակարդակն է։ Այդ նյութերի թվին են պատկանում կալցիումի և ֆոսֆորի օքսալատները։ Բացի դրանից, կարող են ազդել նաև այլ գործոններ։

Կարդացեք նաև

Եվ այսպես, երիկամների աշխատանքի խանգարման և քարերի գոյացության խնդիր ունեցող ռիսկի խմբի մեջ կարող են մտնել այն մարդիկ, ովքեր ունեն հետևյալ խնդիրները՝

1. Մարսողության խանգարումներ
2. Միզուղիների` հաճախակի հանդիպող և կրկնվող ինֆեկցիոն հիվանդություններ
3. Միզուղիներով անցնող մեզի անցանելիության խանգարում
4. Գենետիկ գործոն
5. Հեղուկների ոչ բավարար քանակի և որոշ դեղամիջոցների ընդունում
6. Զանազան հիվանդություններ՝ պոդագրա, վնասված ոսկորներ, D վիտամինի հիպերվիտամինոզ։
8. Սնունդը՝ հիմքերի, կալցիումի աղերի տևական գործածում, որոնք առկա են հանքային ջրերում, ծորակից եկող ջրում, մսեղենի և հատիկեղենի մեջ, և այլն։

Նախանշաններ

1. Մեզի մեջ արյան առկայություն
2. Որովայնի ներքևի հատվածում կամ գոտկատեղում սուր և անտանելի ցավ
3. Միզելու ընթացքում ցավ։
Խոշոր քարի դուրս գալու ժամանակ լինում է սուր ցավ, սրտխառնուք, փսխում և ինքնազգացողության կտրուկ վատացում։
Մանր քարերն ուժեղ ցավ չեն պատճառում՝ հաճախ դուրս գալով անգամ առանց նախանշանների և շատ աննկատ։

Ե՞րբ դիմել բժշկի

1. Կրկնվող փսխում
2. Արյան մեջ մեզի առկայություն
3. Շատ բարձր ջերմություն և դողէրոցք
4. Որովայնի ներքևի հատվածում չընդհատվող ցավ
5. Սուր հոտով պղտոր մեզի առկայություն
6. Ուժեղ ցավ միզելու ընթացքում:

Երիկամաքարային հիվանդության զարգացումը կանխելու էֆեկտիվ եղանակներից են՝

1. Քաշի վերահսկումը։

Գեր մարդիկ ավելի են հակված երիկամաքարային հիվանդություն ձեռք բերելուն։

2. Ջրի մեծ քանակի օգտագործում։
Մարդը պետք է օրական առնվազն 8 բաժակ մաքուր խմելու ջուր խմի։ Սա հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունեն կամ ապրում են շոգ կլիմայական գոտում։
Օգտակար է խմել նաև նարնջի հյութ։ Այն պարունակում է կալցիումի աղերը և միզաթթուն չեզոքացնող ցիտրատներ։

3. Կենդանական ճարպերի՝ ձկների, մսեղենի, ձվի օգտագործման քանակի նվազեցում։
Այս մթերքների օգտագործման օրական չափաբաժինը հասցրեք 170-180 գրամի։
Կենդանական ծագման մթերքները պարունակում են պուրիններ՝ նյութեր, որոնք ռեակցիայի մեջ են մտնում միզաթթվի հետ։
Խուսափեք նաև սննդի մեջ լյարդի և սարդինների օգտագործումից։
Պրոտեինների պակասը լրացրեք ընկուզեղեն և բանջարեղեն օգտագործելով։

4. Աղի և նատրիումի նվազագույն գործածում սննդի մեջ։

Պետք չէ աղն իսպառ բացառել սննդի մեջ։ Ուղղակի սահմանափակեք դրա գործածումը։

5. Կալցիումի բարձր պարունակությամբ մթերքների գործածում։
Այս մթերքների թվին են պատկանում դդմիկը, կարտոֆիլը, պոմիդորը, սեխը, բանանը և ծիրանը։

6. Կալցիում կամ օքսալատներ պարունակող պոլիվիտամինային հավելումների նկատմամբ ուշադիր վերաբերմունք։

7. Սեփական առողջության նկատմամբ պատասխանատու վերաբերմունք։
40 և ավելի տարեկան անձինք և նրանք, ովքեր երիկամաքարային հիվանդությամբ տառապող հարազատներ ունեն, պետք է գոնե տարին 1 անգամ հետազոտվեն համապատասխան մասնագետի՝ ուռոլոգի մոտ։

 Պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս