«Ասել էր՝ «я вышел пошалить», բա «պաշալիտ» անողը ավտոմատո՞վ է դուրս գալիս». փաստաբանը` Պերմյակովի գործի ապօրինությունների մասին. ԳԱԼԱ
Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության եւ դրան հաջորդած զարգացումների, մասնավորապես սպանության մեջ մեղադրվող ՌԴ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի հարցաքննության մասին հրապարակված կցկտուր տեղեկությունները նորություն չեն պարունակում, ավելին, բազմաթիվ նոր հարցեր են առաջացնում:
Այս կարծիքին է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Վերջինս ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել է հետեւյալը.
«Կասկածների մեջ եմ հայտնվել, եւ մի շարք հարցեր են մոտս առաջանում: Ուզում եմ հասկանալ՝ այդ ՌԴ հրամանատարությունն իրո՞ք այդ բարքերն է սահմանել զորամասում, որ իրենց զինվորը կարողանում է ամեն ինչ անել: Կամ, ինքն էր ասել այդպես, երբ հարցրել էին, թե ինչու ես դուրս եկել, ասել էր՝ «я вышел пошалить», բա «պաշալիտ» անողը ավտոմատո՞վ է դուրս գալիս: «Պաշալիտ» անողը դուրս կգար՝ մտածելով, որ բռնվելու դեպքում մի երեք օր գաուբախտ է նստելու»:
Ալեքսանդր Սիրունյանի խոսքով՝ եթե սպանությունը միայն Պերմյակովն է կատարել, ապա կասկածներն ավելի են շատանում:
«Քսանութ հատ առանձին կրակոցներ են հնչել, այսինքն դա տեւել է ոչ թե երկու վայրկյան, քսանութ կրակոց, այսինքն այդ փոքր տեղում, այն էլ պատուհանի ապակին ջարդած էր, ոչ մեկը չլսե՞ց: Քսանութ դխկ-դխկ անում է, հետո հանվում, շորերը դասավորում, հագնվում, եւ հետո պարզվում, որ իրա հագով էլ շոր կա, կոշիկ կա»,- հարցադրում է արել փաստաբանը:
Նա իր ցավակցությունն է հայտնել Ավետիսյանների հարազատներին եւ նշում, թե հատկապես փոքրիկ Սերյոժայի մահը ինչպես բոլորը, այնպես էլ ինքը շատ ծանր է տարել: «Բայց այդ հարցերի պատասխանը պետք է տրվի»,- ասել է Ա.Սիրունյանը:
ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչպե՞ս ստանալ այդ հարցերի պատասխանը, երբ հայկական կողմն, ըստ ՀՀ քննչական կոմիտեի, ներգրավված է գործում, բայց տեղեկատվություն տրամադրելու հարցում բավականին «ժլատ է», իսկ ռուսական կողմն ընդհանրապես լռում է, փաստաբանն ասել է հետեւյալը.
«Նախ ի՞նչ է նշանակում մեկն իրականացնում է, մյուսը ներգրավված է: Բայց միասին չի լինում, որովհետեւ, կարող եք հիշել, Պերմյակովը մի քանի տարի հետո դիմելու է Եվրադատարան ու ասի, որ նախաքննությունն իրականացվել է սխալ մարմնի կողմից, իսկ ինձ դատել է ապօրինի դատարանը, տվյալ դեպքում ՌԴ դատարանը, ինձ պետք է դատեր հայկական դատարանը, ու դա կլինի բոմբ»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: