Բաժիններ՝

Աշխարհի ամենահայտնի խենթերը

Բոլորն էլ գիտեն, որ խենթությունը փոխկապակցված է խելագարության և տաղանդի հետ: Ններկայացնում մի քանի «խենթերի», որոնց տաղանդն ազդել է առողջ մարդկության վրա: Խոսքը ոչ թե քաղաքական գործիչների, այլ իսկական հանճարների մասին է:

Ցուցակը գլխավորում է Էդգար Ալան Պոն: Պոն ամերիկացի գրող էր: Նա տառապում էր հիշողության կորստով, հետապնդման մոլուցքով, երբեմն իրեն պահում էր ոչ ադեկվատ, իրեն անընդհատ հետապնդում էին տեսիլքներն ու վախը մթությունից:

Edgar PoՊոյի դեպրեսիաները սկսվել են դեռևս 1830-ականներին: Նրա հոգեկան ներաշխարհի վրա ազդել էր նաև ալկոհոլի չարաշահումը: Ավելի ուշ ալկոհոլին ավելացավ նաև օփիում տեսակի թմրանյութը: Ամուսնությունից առաջ Պոն դառնում է անկառավարելի՝ խմիչքը չարաշահելու պատճառով: Արդյունքում՝ 5 օր հետո նրան գտնում են Բալթիմորի էժանագին հյուրանոցներից մեկում: Էդգարին տեղափոխում են հիվանդանոց, որտեղ էլ մի քանի օր անց նա մահանում է:

Պոն կարողացել է հանրությանը վարակել 2 հայտնի ժանրերով: Առաջինը՝ սարսափ վեպերն են, որոնք ստեղծվել են Հոֆմանի մռայլ ռոմանտիզմի ազդեցության ներքո: Պոն առաջինն էր, ով կարողացավ փոխանցել իրական սարսափի և վախի մթնոլորտը: Երկրորդ ժանրը՝ դեդեկտիվն էր: Մսյե Օգյուստ Դյուպենը, ով Պոյի «Մորգ փողոցի սպանությունը» և «Մարի Ռոժեի գաղտնիքը» պատմվածքների հերոսն էր, հետագայում հիմք է ծառայել Շերլոկ Հոլմսի կերպարի ստեղծման համար:

nicsheՀաջորդ «հիվանդը» գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշեն է: Նրա մոտ հայտնաբերվել էր «վտանգավոր խառը շիզոֆրենիա»: Սա նաև անվանում են  մոլագարություն: Այս հիվանդության ամենապարզ ախտանիշը գերակայության մոլուցքն էր: Նա նույնիսկ ծանոթներին նամակներ էր ուղարկում, որտեղ ասվում էր, որ շուտով կգա իր «Երկրային արքայության ժամանակը», և պահանջում էր իր բնակարանից հանել բոլոր նկարները՝ պնդելով, որ դա իր սրբավայրն է:

Նիցշեն աշխարհին է ներկայացրել իր՝ գերմարդ գաղափարը, որը, չնայած իր եսակենտրոն լինելուն, ունի ամենաազատ մարդու կերպարը՝ կանգնած չարից ու բարուց էլ վեր: Նա կարծում էր, որ առողջ գաղափարները պետք է ուղեկցեն իշխանության ձգտող յուրաքանչյուր մարդու: Արդյունքում՝ Նիցշեի գաղափարները հիմք ծառայեցին ֆաշիզմի գաղափարախոսության համար. «Հիվանդներն ու թույլերը պետք է մահանան, իսկ ուժեղները՝ հաղթեն»:

hemingueyԱմերիկացի գրող Էռնեստ Միլլեր Հեմինգուեյը տառապում էր դեպրեսիայի նոպաներով, որոնք էլ բերեցին մտավոր խանգարման: Այդ էր պատճառը, որ գրողը մի քանի անգամ փորձել է ինքնասպանություն գործել: 1960թ. Կուբայից վերադառնալով  Ամերիկա՝ նա անմիջապես համաձայնել է բուժվել հոգեբուժարանում. Նրա մոտ ավելի հաճախակի էին դարձել դեպրեսիան, վախի և անվստահության զգացողությունը:

Հոգեբուժարանից դուրս գրվելուն  պես Հեմինգուեյը հասկացել է, որ միևնույն է՝ չի կարողանում աշխատել, և հենց այդ ժամանակ էլ կատարել է իր առաջին ինքնասպանության փորձը: Դրանից հետո նա ոչ մի կերպ չէր կարողանում ուղեղից հանել ինքնասպանության մասին մտքերը, և հոգեբուժարանից դուրս գրվելուց մի քանի օր անց Հեմինգուեյն իր սիրելի զենքով կրակում է իր գլխին:

neshԱմերիկացի հայտնի մաթեմատիկոս Ջոն Ֆորբս Նեշը, ով դարձել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնի դարձավ հանրությանը Րոն Հովարդի «Գիտակցության խաղեր» ֆիլմի լույս տեսնելուց հետո: Նրա հիվանդությունն էր՝ պարանոիդալ շիզոֆրենիա: Դրա ախտանիշերից է հետապնդման մոլուցքը, հակվածություն առաջացնող մտքերը, գոյություն չունեցող զրուցակիցների հայտնվելը և ինքնաճանաչման խնդիրները:

1958թ. «Fortune» ամսագիրը Նեշին համարեց մաթեմատիկայի ոլորտում ամերիկացի նորաթուխ աստղ: 1959թ. Նեշին տեղափոխեցին Բոստոնի մերձակայքում գտնվող հոգեբուժարան:  Բուժումից հետո նրա վիճակը բարելավվեց, և նա մեկնեց Ֆրանսիա, որտեղից էլ իրեն արտաքսեցին ետ՝ Ամերիկա: Նեշը տնտեսական տեսության և մրցակցության մաթեմատիկայի ոլորտում նոր մոտեցումներ մտցրեց:

SvuftՄինչ այժմ էլ բժիշկները չեն կարողանում հստակ որորշել, թե ինչ հիվանդությամբ էր տառապում Ջոնաթան Սվիֆթը՝ Պիկի՞, թե՞ Ալցհեյմերի: Հայտնի է, որ Սվիֆթը տառապում էր անդադար գլխապտույտներով, հիշողության հաճախակի կորուստներով, հաճախ չէր ճանաչում իր շրջապատի մարդկանց ու առարկաները: Սվիֆթը աշխարհին է ներկայացրել քաղաքական սատիրայի նոր ուղղություն:

Jan Jak RussoՖրանսիացի գրող և փիլիսոփա Ժան-Ժակ Ռուսոն տառապում էր պարանոյայով՝ արտահայտված  հետապնդման մոլուցքով:  Ռուսոյի շնորհիվ աշխարհն ականատես եղավ  դասավանդման փոփոխությունների: Այժմյան դաստիարակման մեթոդները հիմնված են Ռուսոյի «Էմիլ, կամ դաստիարակության մասին» աստեղծագործության վրա: Փիլիսոփան սովորեցնում էր մարդկանց, որ հնարավոր չէ երեխային ստիպել սովորել չոր փաստերը: Ռուսոն կարծում էր, որ երեխային պետք է դաստիարակել ոչ թե հասարակության պահանջներով, այլ՝ երեխայի մեջ տաղանդը բացահայտելու և զարգացնելու ճանապարհով:

GogolՀայտնի ռուս գրող Նիկոլայ Գոգոլը տառապում էր շիզոֆրենիայով: Գոգոլին հաճախ այցելում էին ձայնային և տեսողական տեսիլքները: Գրողը հաճախ էր ընկնում դեպրեսիաների մեջ: Նա կարծում էր, որ իր օրգանները մի փոքր տեղաշարժված են, իսկ ստամոքսը, ընդհանրապես, գլխիվայր է շուռ եկած:

Փետրվարի լույս 12-ի գիշերը Գոգոլն այրում է իր բոլոր ձեռագիր աշխատանքները՝ բացատրելով, որ դրանք չար ուժերի գրածներն էին: Դրանից հետո գրողի վիճակը կտրուկ վատանում է: Արդյունքում՝ 1852թ. փետրվարի 21-ին Գոգոլը մահանում է: Իր մահվան իրական պատճառը մինչ այժմ էլ անհայտ է:

EseninՀայտնի ռուս գրող Սերգեյ Եսենինը տառապում էր մանիակալ-դեպրեսիվ փսիխոզով: Դրա ախտանիշերից էին հետապնդման մոլուցքը, բարկության պոռթկումները և ոչ ադեկվատ վարքագիծը: Գրողը մի քանի անգամ բուժման կուրսեր է անցել եվրոպական տարբեր բուժհաստատություններում, սակայն՝ անարդյունք: Այսպիսով՝ հիվանդանոցից դուրս գրվելուց մեկ ամիս անց գրողն ինքնասպանություն է գործում: Թեև 70-ական թվականներին ի հայտ է գալիս նաև սպանության վարկածը, սակայն այն այդպես էլ չի ապացուցվում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լևոն Սեյրանյանը
molomo.ru

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս