Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդի 15 հայտնի արտահայտությունները
Google-ի տնօրենների խորհրդի նախագահ, «Նոր թվային դար» գրքի հեղինակ Էրիկ Շմիդտը հայնտի է իր հետաքրքիր արտահայտություններով: Դրանք խորապես ուսումնասիրելիս հասկանում ես, որ որոշները կատարյալ հիմարություն էին, որոշները՝ հանճարեղ, իսկ մյուսները՝ կանխատեսելի: Ստորև ներկայացված են նրա ամենահայտնի արտահայտությունները:
1. «Մենք գիտենք՝ որտեղ եք: Գիտենք՝ որտեղ եք եղել: Մենք նույնիսկ կարող ենք կռահել՝ ինչի մասին եք դուք մտածում»:
2. «Եթե այնպիսի բան եք արել, որի մասին չպետք է ոչ ոք իմանա, ամենայն հավանականությամբ, դուք ընդհանրապես չպետք է այն անեիք»:
3. «Օրերից մի օր յուրաքանչյուր երիտասարդ չափահաս դառնալուն պես իրավունք կունենա ավտոմատ կերպով փոխել իր անունը, որպեսզի հրաժարվի իր հիմարություններից ու կատակներից, որոնք արել և տարածել է երիտասարդ ժամանակ`տեղադրելով սոցիալական ցանցերում»:
4. «Սա կատակ էր, ուղղակի՝ ոչ այնքան հաջող»:
5. «Մեր քաղականությունն այնպիսին է, որ մենք փորձում ենք ամեն ինչ և ուրախանում ենք նույնիսկ մեր անհաջողություններով»:
6. «Պարզապես հիշեք՝ երբ ինչ-որ գրառում եք կատարում, համակարգիչն այն ընդմիշտ պահպանում է»:
7. «Ձեր ինֆորմացիան կարող եք մեզ վստահել»:
8. «Վաշինգտոնը պաշտպանության սուրբ սարք է, որի կանոնները գրված են լոբբիստների կողմից»:
9. «Ես իսկապես կարծում եմ, որ մարդկանց մեծամասնությունը չի ցանկանում, որպեսզի Google-ը պատասխանի իրենց հարցերին, նրանք պարզապես ցանկանում են, որ Google-ն իրենց ասի՝ ինչ անել հետագայում»:
10. «Համաձայնության կհասնե՞նք, թե՞ ոչ՝ մենք ցանկացած ձևով կստանանք այդ տեղեկատվությունը»:
11. «Մենք ցանկանում ենք, որ մարդիկ ավելի շատ օգտվեն Google-ից» (նա սա ասել է եկամուտների եռամսյակային հավետվության ժամանակ.- Լ.Հ.):
12. «Մենք Apple-ին հարվածելու մտադրություն չունենք, մենք այդպես չենք գործում»:
13. «Համակարգիչները, անկասկած, գլուխ կհանեն այն ամենից, ինչից մենք չենք հասկանում, իսկ մենք գլուխ կհանե՞նք այն ամենից, ինչից համակարգիչները չեն կարող հասկանալ»:
14. «Իրերի և երևույթների համացանցը կնպաստի ձեր ուղեղի մեծացմանը»:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը