«Հայաստանի ռազմական պոտենցիալը բավարարում է Ադրբեջանին զսպելու համար, ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չկա»

ՀԱՊԿ-ի պայմանագրի համաձայն՝ ՀՀ-ն ինքը պետք է դիմի ՀԱՊԿ անդամ երկրներին և ռազմական օգնություն պահանջի, բայց այս փուլում դրա կարիքը չկա, և ավելի լարել իրավիճակը, օտարազգի բանակներ բերել Հայաստան՝ Ադրբեջանին զսպելու համար, շատ անտեղին է: Այս կարծիքն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով սահմանում տիրող լարված իրավիճակի համար Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ պետություններին դիմելու անհրաժեշտության մասին:

Ըստ նրա՝  Հայաստանի ռազմական պոտենցիալը բավարարում է Ադրբեջանին զսպելու համար. «Այլ հարց է, որ պետք է՝ որպես զսպման մեխանիզմ միայն ռազմականը չդիտարկել, այլև՝ դիվանագիտականը: Իսկ դիվանագիտական դաշտում մենք շատ աշախատնքներ ունենք անելու՝ այդ թվում նաև ՀԱՊԿ-ի հետ, այդ թվում նաև ՀԱՊԿ-ից պահանջելով ավելի կտրուկ, ավելի խիստ տրամադրվածությամբ ինչ-որ գործողություններ, որպեսզի գործը լայնամասշտաբ պատերազմի չհասնի»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս