Բաժիններ՝

Մոսկվայում մեկնարկում են միջսիրիական խորհրդակցությունները

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Մոսկվայում մեկնարկում են Սիրիայի ընդդիմադիր խմբերի ներկայացուցիչների խորհրդակցությունները, որոնց ավելի ուշ կմիանա Սիրիայի կառավարության պատվիրակությունը: Հանդիպման նպատակը 2011 թվականից շարունակվող հակամարտության կարգավորման ուղիների փնտրտուքն է:

Մամուլի համար դռնփակ քննարկումներն անցկացվելու են երկու փուլով. հունվարի 26-27-ին տեղի են ունենալու ընդդիմադիր խմբերի ու քաղաքացիական հասարակության հանդիպումները, իսկ հունվարի 28-29-ին՝ Դամասկոսի պատվիրակների մասնակցությամբ խորհրդակցությունները:

Քննարկումները կրելու են բացառապես միջսիրիական բնույթ: Նախատեսված չէ դրանց միջազգային հանրության ներկայացուցիչների մասնակցություն: Բանակցություններին ներկա չի գտնվի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հետ հարցերով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան:

Սակայն չի բացառվում, որ որոշակի փուլում տեղի ունենա ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչների հետ հանդիպում, իսկ թե ինչ ձևաչափով, դեռ հայտնի չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031