Աշխարհի 10 ամենագայթակղիչ կին քաղաքական գործիչները
Ովքե՞ր են աշխարհի ամենագայթակղիչ, գեղեցիկ, ժամանակակից և մոդայիկ կին քաղաքական գործիչները: Իհարկե, մոդան չի կարող անմասն մնալ նաև քաղաքականությունից: Կին քաղաքական գործիչները շարունակում են մեզ զարմացնել գրավիչ զգեստներով և պայուսակներով: Ներկայացնում ենք աշխարհի 10 ամենագայթակղիչ կին քաղաքական գործիչներին, որը կազմել է wonderslist.com կայքը:
1. Ռանիա. Հորդանանի թագուհին- Ռանիա Ալ Աբդուլան Հորդանանի ներկայիս թագուհին է՝ Հորդանանի Աբդուլահ II թագավորի կինը: Հմայիչ Ռանիայի համար սոցիալական ակտիվությունն ու հստակ ոճը հավասարազոր են: Նա հմայիչ է, էլեգանտ և գրեթե միշտ կատարյալ հագնված:
2. Ռատիկա Սիստաբայեսան- Երկրորդ հորիզոնականում Տորոնտո շրջանի կառավարության ամենաերիտասարդ անդամը: Իր ընդգծված ոճը միշտ էլ գերում է բոլորին:
3. Յուլյա Տիմոշենկո- Ուկրաինայի նախկին վարչապետը նույնպես այս ցուցակում է, որը հայտնի է իր գեղեցկությամբ և հյուսերով:
4. Սառա Պալին- ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու, մեկնաբան և հեղինակ, Ալյասկայի 9-րդ կառավարիչ Սառա Լուիզ Պալինը ցուցակում զբաղեցնում է 4-րդ տեղը: Իր ընդգծված ոճը, ժակետները՝ կիպ կիսաշրջազգեստների հետ համադրված, ընդգծում են իր կանացիությունն ու հմայքը:
5. Սոնյա Գհանդի- Իտալիայում ծնված հնդիկ քաղաքական գործիչ, Հնդկական Կոնգրես կուսակցության ղեկավար Սոնյա Գհանդին ցուցակում 5-րդն է: Նա համարվում է Հնդկաստանի առաջին տիկինը՝ բոլոր առումներով: Իր շքեղ սարիները նրան ոչ միայն կանացիություն են հաղորդում, այլև ավելի պաշտելի ու խելացի կնոջ տեսք են տալիս:
6. Ռուբի Դհալա- Ամենագայթակղիչ կին քաղաքական գործիչների ցուցակի 6-րդ հորիզոնականում հնդկական արմատներով կանադացի քաղաքական գործիչ Ռուբի Դհալան է, ով նաև մասնակցություն է ունեցել մի քանի Բոլիվուդյան ֆիլմերում: Ռուբին նաև հայտնվել է Կանադայի 50 ամենագեղեցիկ կանանց ցուցակում:
7. Պրյանկա Գանդի Վադերա- Ցուցակի 7-րդ հորիզոնականում հնդիկ քաղաքական գործիչ Պրյանկա Վադերան է: Նա Ֆերուզե Գանդիի և Ինդիրա Գանդիի թոռնուհին է, Ռաջիվ Գանդիի դուստրը: Պրյանկան ամեն առիթին հայտնվում է գեղեցիկ և ճաշակող հագնված: Իր զգեստապահարանում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում բամբակյա սարիները:
8. Քաշմալա Թարիք- Ցուցակի 8-րդ հորիզոնականը զբաղեցնում է պակիստանցի օրենսդրական Քաշմալա Թարիքը: Նա և՛ իրավաբան է, և՛ Պակիստանի մուսուլմանական լիգայի անդամ: Քաշմալան հայտնի է նաև իր նուրբ ճաշակով և հայտնի զգեստներով: Եվ գուցե դրա համար էլ արժանանում է քննադատությունների, սակայն դա նրան այդքան էլ չի վհատեցնում: Նա շարունակում է զբաղվել քաղաքականությամբ:
9. Հիլարի Քլինթոն- Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զբաղեցնում է 9-րդ տեղը: Թե Միացյալ Նահանգների առաջին տիկին, թե պետքարտուղար Հիլարիի ոճը մնացել է անբասիր: Նրա զգեստապահարանը կարելի է նկարագրել՝ որպես ամենաժամանակակից և ամենավառ:
10. Բրինդա Քարաթ- CPI պոլիտբյուրոյի առաջին կին անդամն իր կյանքը նվիրել է կնոջ դերը ներկայացնելուն: Նա ցուցակում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: Բրինդա Քարաթը կոմունիստ քաղաքական գործիչ է Հնդկաստանում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը