
Եմենի նախագահը հրաժարական է ներկայացրել

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եմենի նախագահ Աբդ Ռաբբու Մանսուրու Խադին հրաժարական է ներկայացրել: Այս մասին հայտնել են գործակալության աղբյուրները: Եմենի խորհրդարանը չի ընդունել պետության ղեկավարի հրաժարականը:
Պատգամավորները մտադիր են հունվարի 23-ին գումարել արտակարգ նիստ, որը նվիրված կլինի երկրում տիրող իրավիճակին: Եմենի նախագահը զբաղեցրած պաշտոնը լքելու իր մտադրության մասին հայտարարել է երկրում իրականացված պետական հեղաշրջման ֆոնին:
Հունվարի 21-ին նա բանակցություններ է վարել շիական շարժման ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքներով համաձայնվել է կատարել սահմանադրական ուղղումներ: Դրանից մեկ օր առաջ խռովարարները գրավել են նախագահական նստավայրը: Իշխանությունները պնդում են, որ նրանց աջակցում է Իրանը: