Շտայնմայերն ու Ալիևը քննարկել են ԼՂ-ի հարցը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայում է: Երեկ նա հանդիպել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում Շտայնմայերն ու Ալիևը քննարկել են Գերմանիայի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների ընթացիկ դրությունն ու հեռանկարները: Բացի այդ, նրանք քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Նույն օրն Ալիևը հանդիպել է Մյունխենի Անվտանգության միջազզգային կոնֆերանսի նախագահ Վոլֆգանգ Ֆրեդրիկ Իշինգերի հետ: Այդ հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ու միջազգային այլ հարցեր: Ալիևն այսօր հանդիպելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Հիշեցնենք, որ Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հայտարարել էր, որ Մերկելը պետք է բաց չթողնի Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու հնարավորությունը: